ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներից կտուժի նաև Հայաստանը․ Սուրեն Սարգսյանը՝ Վաշինգտոնի վարած քաղաքականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին լարված են և այս պահին հասել են շատ ցածր մակարդակի, ինչի հետևանքով թուրքական լիրայի արժեզրկումը թուրքական տնտեսության մեջ կբերի նոր զարգացումների։

«Դա է պատճառը, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում փորձում է այլ դաշնակիցներ գտնել, փորձում է խորացնել հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ հասկանալով, որ Թուրքիայի վրա այս պահին հույս դնել չի կարող։ ԱՄՆ-ն պետք է ճանապարհ գտնի իր զորքը Աֆղանստան տեղափոխելու համար, իսկ այդ առումով  Ադրբեջանը հաբ է, որը ԱՄՆ-ն օգտագործում է բոլոր առումներով»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի և Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները հարվածներ կհասցնեն նաև մեր տնտեսությանը։

«Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեզ հարվածելու են էներգետիկ համագործակցության տեսանկյունից։ Սա նշանակում է, որ շատ շուտով ՀՀ-ի էներգետիկ համագործակցությունը վերանայման կարիք կունենա։ Պատժամիջոցների տակ հայտնվելու են անգամ իրանական արտադրության գորգերը և, փաստորեն, նաև առևտուրն է հայտնվելու պատժամիջոցների տակ»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ն երբեք մեզ չի դրել այնպիսի վիճակում, որ հայկական կողմը ստիպված լինի սահմանափակել Իրանի հետ իր տնտեսական հարաբերություններն, ինչն անում է այժմ։

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ն պետք է բարեփոխումների գործընթաց սկսի, քանի որ մեկ տարուց ՀՀ-ին գնահատական են տալու, որը չի լինելու միայն հիմնված հեղափոխության փաստի վրա․ «ՀՀ-ն միջազգային կառույցների խոշորացույցի տակ է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։