Ադրբեջանի ԶՈՒ-ն C-300 համակարգերով ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություններ է անցկացրել

Լուրեր

12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
Բոլորը

Ադրբեջանի ԶՈՒ-ում ՀՕՊ ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից հաստատված այս տարվա նախապատրաստական ​​պլանի համաձայն՝ զորավարժություններ են անցկացվել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի հետ։

«Զորավարժությունների ընթացքում C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի ստորաբաժանումների մարտական ​​անձնակազմերը կատարում են տեխնիկան մարտական ​​պատրաստության բերելու, օբյեկտներն օդային հարձակումից պաշտպանելու, պայմանական հակառակորդի  հրթիռային հարձակումները հետ մղելու, ինչպես նաև այլ առաջադրանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հայտարարության՝ վարժանքների անցկացման հիմնական նպատակը զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացումն է, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակի պահպանումը։