Թաքնված «ականներ»՝ Երևանի փողոցներում. փոսերն աղի՞, թե՞ վատ աշխատանքի հետևանք են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մայրաքաղաքի տարբեր փողոցներում հսկայական փոսերն այլևս նորություն չեն և զարմանք չեն հարուցում․ վարորդները հիմնականում արդեն գիտեն՝ փողոցի որ հատվածում ինչ մեծության փոս կա։ Լենինգրադյան փողոցում, օրինակ, փոսերն այնքան շատ են, որ քաղաքացիներն են ստիպված եղել դրանցում ավազ լցնել, որպեսզի պատահարներ չգրանցվեն։

Սարի թաղի 15 փողոցում էլ մեկ շաբաթից ավելի է՝ մի մեծ փոս կա։ Քաղաքացիների խոսքով՝ թաղապետարանի աշխատակիցները փայտեր են դրել և ժապավենով փաթաթել։ Մեքենաները հազիվ են շրջանցում փոսը, իսկ մինչ կարմիր ժապավեն փաթաթելը՝ մի քանի պատահար է գրանցվել։

Փոս չէ, անդունդ է՝ ասում են բնակիչները։ Նրանցից մեկը չնկարահանվելու պայմանով ասաց, որ մեկ տարի առաջ էլ նման խնդիր եղել է, վերանորոգել են, իսկ հիմա գոյացած փոսի մեջ անվադող ու քարեր են դրել։

Ակտիվիստ Արթուր Չախոյանն ասում է՝ ասֆալտապատումն անորակ են անում, ինքն անցյալ տարվանից է բարձրաձայնում այդ մասին։

«Ամբողջ Երևանով մեկ են փոսերը, քաղաքապետարանի անգործությունն ու բացթողումն է, ճաքալցումներ ու մշակումներ չեն արել։ Եթե որակով անեին, մեկ տարի հետո չէր կարող ասֆալտը քանդվել»,- ընդգծում է Չախոյանը։

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ասում են՝ տեղյակ են խնդրից․ կոմունալ բաժնից Factor TV-ին փոխանցեցին, որ մեկ տարի առաջ «Վեոլիա ջուր»-ն է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացրել, բայց թաղապետարանը ժամանակավոր լուծում կտա՝ մինչև հիմնական ասֆալտապատումը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս ասաց՝ ճանապարհների փոսերը կլցնեն, միայն թե եղանակային պայմանները դեռ թույլ չեն տալիս, նաև փորձեց բացատրել, թե ինչու են այդքան փոսեր առաջացել։

«Մեծ ծավալի աղ ենք ցանել այս տարի, որն այդքան էլ տեսանելի չէ, և աղն ունի ճանապարհները քայքայելու հատկություն»,- բացատրեց Ավինյանը։

Արթուր Չախոյանն էլ ասում է՝ ամեն ինչ բարդել եղանակային պայմանների վրա այնքան էլ ազնիվ չէ, առանց լավ եղանակի սպասելու՝ ժամանակավոր լուծումներ են պետք։

«Ամեն տարի աշխարհով մեկ փողոցներն աղով մշակում են, ամեն երկրում էլ փոսեր լինում են, հարցն այն է, թե երբ են նորոգում»,- նշում է ակտիվիստը։

Ժամանակավոր փոսալցումներ անում ենք, պարզապես ոչ բոլոր վարչական շրջաններում միաժամանակ՝ ասում է քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։ Ընդգծում է՝ հերթականությամբ ենք անում, սկիզբը տրվել է Կենտրոն վարչական շրջանից։

Այս տարի քաղաքապետարանը միայն փոսալցման աշխատանքների համար հատկացնելու է շուրջ 700 միլիոն դրամ։ Փոսանորոգման ու ճաքալցման մրցույթները հայտարարվել են։

Գեղամյանը հերքում է այն պնդումները, թե ասֆալտապատումն անորակ է արվում, և կան փոսեր, որ անցյալ տարվանից դեռ չեն փակվել։ Մինչդեռ ամիսներ առաջ Տիգրան Ավինյանն անձամբ էր բարձրաձայնել այդ մասին։

«Մետրո պիտի կառուցենք Աջափնյակի, մի ամիս է՝ փոս չենք կարողանում լցնենք քաղաքում»,- ասել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ե՞րբ, ի վերջո, մայրաքաղաքի բոլոր փոսերը կլցվեն, կա՞ն հստակ ժամկետներ․ Տիգրան Գեղամյանը մեկ պատասխան ունի՝ փոսալցման աշխատանքներն անընդհատ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան