Փաշինյանի պատասխանը Ալիևի սպառնալիքներին․ խաղաղության պայմանագի՞ր, թե նոր պատերազմի սկիզբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը 4 զոհի և 1 զինծառայողի վիրավորման հանգեցրած Ադրբեջանի «Հատուցում» գործողությունը համարել է ռազմական հարկադրանքի քաղաքականություն։ Այսօր կառավարության նիստում վարչապետն ասաց, թե Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։

Ադրբեջանը, չսպասելով հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի հետաքննության արդյունքին, արյունալի միջադեպ սադրեց Ներքին Հանդի ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի քննադատությունն Ադրբեջանի հասցեին ո՛չ միայն փետրվարի 13-ի մասին է։ Փաշինյանն այսօր ասում էր, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է «4 գյուղերի տարածքների մասին», բայց, միևնույն ժամանակ, հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։

Արդյո՞ք Հայաստանի վարչապետն ակնարկում է, որ Ադրբեջանը կարող է լայնածավալ գործողության գնալ՝ «8 անկլավներ ազատագրելու» կեղծ հիմնավորմամբ։ Արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը մտել է փակուղի։ Ինչո՞ւ Ալիևը որոշեց 5-րդ անգամ Ադրբեջանի նախագահությունը ստանձնել՝ նույն օրը արյուն հեղելով սահմանին։ Ո՞րն է Ադրբեջանի երկարաժամկետ պլանը։

Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են «Ազատ Հայաստան» նախաձեռնության ղեկավար Էդգար Առաքելյանը, Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։