Շոլցը շնորհավորել է Ալիևին և հայտնել Մյունխենի համաժողովում սպասվելիք հանդիպման մասին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փետրվարի 7-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Շնորհավորում եմ ձեզ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանին պետական ​​ինստիտուտների արդիականացման և իրավական հզորացման գործընթացում»,- ասվում է Բաքվի կողմից հրապարակված Շոլցի շնորհավորանքի տեքստում։

Գերմանացի պաշտոնյան նաև ընդգծել է, որ ակնկալում է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել Մյունխենի անվտանգության համաժողովում։

Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի է ունենալու փետրվարի 16-18-ը։

Հավելենք, որ նախօրեին տեղի է ունեցել Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությանը։ Ըստ ԿԸՀ-ի՝ Ալիևն ընտրություններում ստացել է ձայների 92,12 տոկոսը։

Ադրբեջանում ընտրություների քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ընտրախախտումներով ու անցկացվել ոչ մրցակցային պայմաններում, որն արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։