«Նուբարաշեն» ՔԿ-ում դատապարտյալին այցի եկած քաղաքացու մոտ արգելված նյութեր են հայտնաբերվել
Հասարակություն
10.07.2017 | 11:00ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 7-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Գ. Մ.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Կ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով դարչնականաչավուն բուսական զանգված` 8,4 գրամ քաշով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: