Կուրսկի շրջանում ԱԹՍ-ն հարվածել է նավթի պահեստին

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ՌԴ-ի Կուրսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով նավթային պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը տելեգրամի իր ալիքում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նախնական տեղեկատվությամբ՝ տուժածներ չկա։ Բոլոր հատուկ ծառայությունները ներկայում աշխատում են տեղում։ Խնդրում եմ պահպանել հանգստություն»,- գրել է նա։

Մինչդեռ Baza տելեգրամ-ալիքը նշում է, որ իր տեղեկություններով՝ նավթի պահեստում այրվում է 100 տոննա ծավալով պահուստարան։ Իր հերթին, «Осторожно, новости» տելեգրամ-ալիքը տեղի բնակիչներին հղումով գրել է, որ խոշոր հրդեհ է բռնկվել Կուրսկի շրջանի Պոլևայա գյուղի տարածքում։

Ուկրաինա ՌԴ ներխուժումից ի վեր անօդաչուներով բազմիցս հարձակումներ են տեղի ունեցել Ռուսաստանի մի շարք շրջանների, այդ թվում՝ Բրյանսկի, Կուրսկի և Բելգորոդի շրջանների տարբեր թիրախների դեմ։

Ռուսական կողմն այդ հարձակումների պատասխանատվությունը դնում է Ուկրաինայի զինված ուժերի վրա։ Կիևը, որպես կանոն, դրանք չի մեկնաբանում։