Հրաժարական՝ աղմկոտ ձերբակալություններից հետո․ Քերոբյանը 2 շաբաթ առաջ ասում էր՝ չի պատրաստվում հեռանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։ Ֆեյբուքյան էջում կատարած գրառմամբ նախարարը ներկայացրել է իր պաշտոնավարման օրոք ոլորտի ցուցանիշներն ու նշել, որ բազմիցս է ցանկացել թողնել պաշտոնը՝ բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով։

«Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Երբ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։ Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։ Սիրով»,- մասնավորապես նշված է Քերոբյանի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ երկու շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հայտարարեց Էկոնոմիկայի նախարարությունում աղմկահարույց բացահայտումների մասին, քրեական հետապնդում հարուցվեց նույն օրը էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանի ու ևս 4 պաշտոնատար անձի նկատմամբ։ Քննչական կոմիտեում 2 վարույթ է հարուցվել։

Ըստ ՔԿ-ի՝ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների անհիմն փոխհատուցվել է ընդհանուր շուրջ 238 մլն դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։ Անի Իսպիրյանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ։

Մեկ այլ վարույթով պարզվել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք գնումների մրցույթում ընկերության հաղթանակն ապահովելու համար մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք։

Նախարար Վահան Քերոբյանը Կառավարության վերջին նիստում իր դժգոհությունն արտահայտեց՝ նշելով, որ տեղի ունեցածը բարդացնում է նախարարության աշխատանքը։

«Այն չարաշահումները, որի մասին խոսք է գնում, ոչ թե գողության մասին է, այլ շահառուների կողմից խարդախության, և այդ խարդախությունն անելու համար, մեր կարծիքով, եթե պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ մենք պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը»,- նշել էր Քերոբյանը։

Նրա խոսքով՝ 100 մլրդ դրամի մոբիլիզացիայի դեպքում վերջերս հայտնաբերված խախտումները վերաբերում են ընդամենը 234 մլն դրամի, այսինքն՝ շուրջ 0,2%:

«Հիմա մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք՝ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»,- ասել էր նա։

Քերոբյանը վստահ էր չարաշահումների գործերով անցնող իր գործընկերների անմեղության հարցում։

«Մենք ավելի քան վստահ ենք, որ դատարանով կամ քննությամբ կպարզվի, որ գնումների մասին կամ փոխկապակցված օրենքների հետ որևէ խախտում չի եղել»,- նշել էր նա լրագրողների հետ զրույցում։

Հարցին՝ արդյո՞ք կոռուպցիոն շղթան կարող է իրեն էլ հասնել, Քերոբյանը պատասխանել էր․ «Բացառում եմ»։

Նշենք, որ չարաշահումների բացահայտումից հետո Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան