Անձրևները կշարունակեն հեղեղել Անթալիան ևս մեկ օր

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Անցած 24 ժամվա ընթացքում Թուրքիայի Անթալիա քաղաքում եռամսյա տեղումների նորմայի չափով տեղումներ են գրանցվել, սակայն տարերային աղետն այսքանով չի սահմանափակվելու. օդերևութաբանների կանխատեսմամբ՝ անձրևները կշարունակվեն մինչև վաղն առավոտ, դրանք կուղեկցվեն կարկուտի և քամու ուժգնացումով, փոխանցում է vestikavkaza-ն։

Թուրքիայի աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) մոտակա նահանգներից և շրջաններից աջակցության թիմեր է ուղարկել Անթալիա: Անթալիայում աշխատում է 360 հոգանոց թիմ և 426 կետով ջրահեռացում է իրականացվում։ Միաժամանակ, քաղաքի տարբեր շրջաններից տարհանվել է 989 բնակիչ, գրում է թուրքական Hurriet-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Անթալիա հանգստավայրը հեղեղվել է հորդառատ անձրևներից և ուժեղ փոթորիկից հետո։

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են փողոցներում բառացիորեն գետեր հոսում, տներն ու մեքենաները մնացել են ջրի տակ։ Հաղորդվել է նաև մեկ մարդու մահվան մասին։

Օդանավակայանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով թռիչքները որոշ ժամանակով դադարեցվել են, այժմ դրանք վերսկսվել են, սակայն չվերթներն իրականացվում են ուշացումներով։ Տարերային աղետի պատճառով երկրի հինգ շրջաններում դադարեցվել է դասապրոցեսը։