«Միքայելյան» հիվանդանոցում խմբով խուլիգանություն կատարելու, բժշկի, աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանքեր են ներկայացվել երկու անձի

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից  «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում խուլիգանություն կատարելու, բժշկի և անվտանգության աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2024 թվականի փետրվարի 7-ին հիշյալ հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:15-ին, իրենց մոտ բուժօգնության տեղափոխված հիվանդի հարազատները հարձակվել են բուժանձնակազմի վրա, հարվածել վերջիններիս, հնչեցրել հայհոյանքներ: Ավելի ուշ հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել, որ հիշյալ միջադեպից հետո բուժօգնության են դիմել վիրաբուժական ինստիտուտի անվտանգության երկու ծառայող:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և նույն օրը, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝  հիվանդանոցի մոտից ձերբակալվել է 3 քաղաքացի։

Իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝  նրանից մեկը՝ 28-ամյա երիտասարդը, 2024 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, լինելով ալկոհոլի ազդեցության տակ,  քրոջ ամուսնու  և իր հասակակից մեկ այլ երիտասարդի հետ, խմածության հետևանքով անգիտակից վիճակում գտնվող հորեղբոր որդուն տեղափոխել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Այնուհետև, երբ հիվանադանոցի անվտանգության աշխատակիցները բուժօգնության դիմած անձին ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք, 28-ամյա երիտասարդը, չհամակերպվելով նշված բաժանմունքում իր  մուտքն արգելված լինելու հանգամանքի և այդ կապակցությամբ անվտանգության աշխատակիցների կողմից տրված պարզաբանումների հետ, դրսևորել է խուլիգանական վարքագիծ։

Մասնավորապես, վերջինս նախ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել անվտանգության աշխատակիցների ու բուժանձնակազմի հասցեին, ապա խմբի կազմում՝ քրոջ ամուսնու հետ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, շարունակել է նույն վարքագիծը նաև հիվանդանոցի մեկ այլ հատվածում։

Վերջինս տևական ժամանակ՝ շուրջ 10-15 րոպե,  անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, կոպիտ կերպով խախտել է ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ՝ հիվանդների անդորրը, ապա, խուլիգանական դրդումներով, քրոջ ամուսնու հետ հարվածներ է հասցրել բժիշկներից մեկի, անվտանգության ծառայության երկու աշխատակիցների մարմնի տարբեր մասերին՝  նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 28-ամյա քաղաքացու և նրա քրոջ ամուսնու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետով և  297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրա քրոջ ամուսնու նկատմամբ՝ տնային կալանքը 2 ամիս ժամանակով:

Վերջիններիս հետ հիվանդանոց գնացած, ապա ձերբակալված 3-րդ անձն ազատ է արձակվել՝ արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Նախաքննությունը շարունակվում է: