Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների թիվը 10 անգամ ավելացել է

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին ամիսներին աննախադեպ թվով բողոքներ է ստանում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս տարվա հուլիս ամսին ստացած բողոքների թիվը 10 անգամ ավելի է նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Զգալիորեն ավելացել է Պաշտպանի աշխատակազմ այցելող քաղաքացիների թիվը։

Վերլուծությունը վկայում է, որ այս ցուցանիշը պայմանավորված է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ վստահության անընդհատ բարձրացմամբ, ինչի մասին վկայում են նաև միջազգային կառույցների հարցումները, այնպես էլ հասարակության նոր ակնկալիքներով։

Այս տվյալները հանգեցրել են գերծանրաբեռնված աշխատանքի։ Աշխատանքները տարվում են ռեսուրսների ու ջանքերի առավելագույն գործադրմամբ՝ հաճախ առանց աշխատանքային նորմավորված ժամերի։

Մասնավորապես, եթե 2016 թվականի հուլիս ամսին ստացվել է 103 բողոք, 2017 թվականի նույն ամսին՝ 158, ապա 2018 թվականին՝ 1008։ Բողոքների թիվն ավելի քան 3 անգամ բարձր է նաև մայիս և հունիս ամիսներին նախորդ երկու տարիների նույն ամիսների համեմատությամբ։