Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Հակոբ Ավագյանը և Ալբերտ Բաբայանը, ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատու անձինք։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը և համագործակցությունը երկու բարեկամ երկրների միջև։ Անդրադառնալով տարբեր ոլորտներում փոխգործակցությանը՝ Արծվիկ Մինասյանը նշել է,որ բոլոր բնագավառներում կա առաջընթաց, բայց էլ ավելի մեծ պոտենցիալ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։

Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, համաձայնել, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ համագործակցության բարձր արդյունքներ են գրանցվել և ներկայում անհրաժեշտություն կա այլ ոլորտներում նույնպես համագործակցության ընդլայնման ուղիներ փնտրել։

Երկուստեք կարևորվել է առևտրային ներկայացուցիչների աշխատանքը։

Նախարար Մինասյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ նաև ակտիվացվելու է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչության աշխատանքը, քննարկվում են, Մոսկվայից բացի, Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում ևս հայկական արտադրանքի մշտական ցուցադրություն ունենալու հնարավորությունները։

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ՓՄՁ-ների, ներմուծման և արտահանման, նորամուծությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության, ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչի մասնակցությամբ առաջիկայում ևս մեկ հանդիպում կազմակերպելու համար՝ բարձրացված շատ հարցերի նպատակային և առարկայական լուծման համար։

Ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։