Թուրքիան «Աքքույու» ԱԷԿ-ում աշխատող ՌԴ քաղաքացու է ձերբակալել ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հակաահաբեկչական ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի հարավային ափին կառուցվող «Աքքույու» ատոմակայանում աշխատող ՌԴ քաղաքացու։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրներին։

Նշվում է, որ տղամարդուն բռնել են ատոմակայանում կեղծ ինքնությամբ աշխատելու կասկածանքով, որը կառուցում է ռուսական «Ռոսատոմը» Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում։

Մերսինի ոստիկանությունը հայտնել է, որ թուրքական դատարանը պաշտոնապես կալանավորել է օտարերկրացուն։ Հաղորդագրության մեջ, սակայն, չեն նշվում կասկածյալի ազգությունը կամ իրավապահների գործողության վերաբերյալ այլ մանրամասներ:

Անցյալ շաբաթ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել էր, որ երկրի 33 նահանգներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 147 մարդ, որոնք կասկածվում են ԻԼԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Ստամբուլի Սարիեր շրջանում Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցին հարձակման էր ենթարկվել։ Երկու դիմակավորված անձինք պատարագի ժամանակ կրակ էին բացել հավաքվածների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել էր։ Զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր ԻԼԻՊ-ը։

Ռուսաստանի և Թուրքիայի միջև Մերսինում «Աքքույու» ատոմակայանի կառուցման, շահագործման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին։ Թուրքական առաջին ԱԷԿ-ի ծրագիրն իր մեջ ներառում է 4 էներգաբլոկ՝ ВВЭР-1200 ռեակտորներով, 4800 մեգավատտ հզորությամբ։ Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ ԱԷԿ-ը տարեկան 35 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրելու, որը բավարարելու է Թուրքիայի ներքին պահանջարկի 10 տոկոսը։

Էմմա Չոբանյան