Հակոբ Հակոբյանն առաջին մարզային աշխատանքային այցն է կատարել Սյունիք

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ս/թ օգոստոսի 9-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Սյունիքի մարզային բաժին:
Կապանում անցկացված խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Սյունիքի մարզային բաժնի խնդիրներին, լսել մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային բաժնում վերջերս անցկացված տեսչական ստուգման արդյունքները:
Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող մի շարք հարցերի պարզաբանմանը, նշել, որ քաղաքացիների հետ հարկ է տանել հետևողական շարունակական բացատրական աշխատանք՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները. «Որպես Ծառայության ղեկավար՝ սա իմ առաջին մարզային այցելությունն ու աշխատանքային խորհրդակցությունն է մարզում: Կարևորում եմ Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցող այս խորհրդակցությունը նման ձևաչափով: Ուզում եմ արձանագրել, որ Ծառայությունը շարունակելու է որդեգրած քաղաքականությունը՝ իր գործունեությունն էլ ավելի թափանցիկ և հրապարակային դարձնելու ուղղությամբ: Մենք վեր ենք հանում խնդիրներ, առաջադրում դրանց լուծման ուղիներն ու միջոցներ ձեռնարկում հետագայում խախտումներն ու թերացումները բացառելու և նվազեցնելու ուղղությամբ: Պահանջում եմ ձեզանից յուրաքանչյուրիցդ ամենօրյա բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու աշխատանք, ազնվություն և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ծառայությունը ողջունում է առողջ և ողջամիտ քննադատությունը, սակայն խստորեն դատապարտում է բոլոր այն անհիմն հայտարարությունները, որոնցով Ծառայության կողմից կատարվող օրենքով սահմանված կատարողական գործողություններին տրվում են ոչ հիմնավոր և ոչ իրավաչափ գնահատականներ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է նաև օրենսդրական նախատեսվելիք փոփոխություններին՝ նշելով, որ դրանք միտված են հարկադիր կատարման ոլորտի շարունակական կատարելագործմանը: Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը խոսել է ՀՀ ոստիկանության հետ համատեղ մշակված օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին՝ պարտապանի հետախուզման հետ կապված, որն էական փոփոխություն է նախատեսում:
Հակոբ Հակոբյանը խորհրդակցության ընթացքում խոսել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման գործընթացի մասին՝ նշելով, որ Ծառայության կողմից կատարվելու են կոնկրետ քայլեր՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացը հնարավորինս լուսաբանելու ուղղությամբ:
Խորհրդակցության ավարտին ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Սյունիքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Ասլան Գարաքյանին պարգևատրել է շնորհակալագրով:
Մարզային այցի շրջանակներում Կապանում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր կատարողական վարույթների ընթացիկ հարցեր: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը դրանց վերաբերյալ բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ կարգադրելով սեղմ ժամկետում զեկուցել դրանց կատարման ընթացքի մասին:
Մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքում: