Թուրքիա-ԵՄ հարաբերությունների սերտացումը կախված է կիպրական հարցից․ Կիպրոսի նախագահ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Թուրքիայի ու Եվրամիության միջև հարաբերությունների սերտացումը կախված է Կիպրոսի՝ տասնամյակներ տևած խնդրի կարգավորմանը Թուրքիայի մասնակցությունից։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահը, գրում է Reuters-ը։

Թուրքիան տասնամյակներ շարունակ ԵՄ անդամության պաշտոնական թեկնածու է, սակայն անդամակցության բանակցությունները վերջին տարիներին կանգ են առել Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ մտահոգությունների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի պատճառով:

Կիպրոսը բաժանվել է 1974 թվականին՝ թուրքական ներխուժման հետևանքով։

Կիպրոսի Հանրապետությունը (Կիպրոիս հունական հատվածը) ԵՄ-ին միացել է 2004 թվականին, մինչդեռ կղզու հյուսիսային կեսն ինքնահռչակ պետություն է, որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից։

«Կիպրոսը ԵՄ-ի ու Անկարայի միջև հարաբերությունների սերտ աջակիցն է։ Նման ավելի սերտ հարաբերություններն անցնում են զարգացումների և Կիպրոսի խնդրի լուծման միջոցով»,- Նիկոսիայում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը:

Շտայնմայերն էլ ասել է, որ Թուրքիայի գործողությունները Կիպրոսի նկատմամբ պետք է հաշվի առնեն ԵՄ-ի հետ նրա ընդհանուր հարաբերությունները գնահատելիս։

«Անդամ երկրները պետք է այս ուղերձը հղեն Թուրքիային»,- ասել է Գերմանիայի նախագահը։

Նշենք, որ Կիպրոսի հույների և թուրքերի միջև երկարատև հակամարտությունը լուծելու համար խաղաղ բանակցությունները տապալվել են 2017 թվականին։

Էմմա Չոբանյան