Վարչապետը ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը հաստատելու մասին որոշում է ստորագրել
Քաղաքականություն
12.02.2024 | 10:20ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը հաստատելու մասին:
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։