15 մլն դրամով փոխում են քաղաքապետարանի 2 վերելակները, որոնց շահագործման ժամկետը չի լրացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Արգիշտի 11/3 շենքի վերելակներից մեկն արդեն կես տարուց ավելի է՝ չի աշխատում, կապարակնքված է։ Օգոստոսին, ենթադրաբար, անսարք վերելակի պատճառով, մահվան դեպք էր գրանցվել։ Քաղաքապետարանից պարզաբանել են, որ վերելակը փոխել չեն կարող, քանի որ շահագործման համար նախատեսված 25 տարի ժամկետը չի լրացել։ Այնինչ, Երևանի քաղաքապետարանի երկու վերելակները, որոնց 25 տարվա ժամկետը չի լրացել, փոխարինում են նորով։

Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ փոխարինվող երկու վերելակները շահագործման են հանձնվել շուրջ 20 տարի առաջ, և տեխնիկապես մաշված էին։ Երկու վերելակների փոխարինման համար 2023 թվականին հայտարարվել է բաց մրցույթ, որին մասնակցել են երեք ընկերություններ, արդյունքում ընտրվել է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած «Նորտեքս էնջինիրինգ» ՓԲ ընկերությունը։

Երկու վերելակների ձեռքբերման և տեղադրման համար քաղաքապետարանն այս ընկերությանը վճարել է 15.200.000 ՀՀ դրամ կամ՝ ավելի քան 37 հազար դոլար։

«Նորտեքս էնջինիրինգ» ընկերությունը 2021 թվականին փոխել է Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակները․ 54 վերելակի պայմանագրային գինը կազմել է շուրջ 513 միլիոն դրամ: Իսկ 2023 թվականին պարզվել է, որ ընկերությունն ունի չգրանցված վարձու աշխատող, այսինքն, ըստ ՊԵԿ-ի տվյալների, ընկերությունը խուսափել է հարկ վճարելուց։ Քաղաքապետարանը «Նորտեքս էնջինիրինգ» ՓԲ ընկերության հետ պայմանագիրը կնքել է ՊԵԿ-ի հրապարակումից հետո։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո վերանորոգվեց նաև նրա աշխատասենյակը, որի համար ծախսվեց 3 մլն 754 հազար դրամ։ Այդ գումարի շրջանակում քաղաքապետարանը ձեռք էր բերել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։

Հեղափոխությունից ամիսներ անց Երևանի ավագանու ընտրություններին շուրջ 80 տոկոս քվե ստացած և քաղաքի կառավարումը ստանձնած «Իմ քայլը» դաշինքը երևանցիներին խոստացել էր թարմացնել վերելակային տնտեսությունը։ Հինգ տարիների ընթացքում, սակայն, փոխարինման ենթակա 3500 վերելակներից փոխվեց շուրջ 1300-ը։

Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրում նշված է, որ այս տարվա ապրիլից մինչև դեկտեմբեր նախատեսվում է փոխարինել բազմաբնակարան շենքերի 600 վերելակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան