Արարատ Միրզոյանը դոնոր պետությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հարցերը
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հարցերը:
«Կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ: