Արմեն Աշոտյանին փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել միջազգային գործընկերներին ցույց տալու համար․ Ռուբեն Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
Բոլորը

Հակակոռւոպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր հետաձգեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։ Գործով մեղադրյալներից մեկն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան։

Լրագրողների հետ զրույցում Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն ասաց, որ օբյեկտիվ լինելու համար պետք է արձանագրել, որ նիստը դատարանի մեղքով չի հետաձգվել, բայց նշեց, որ նույն մեղադրյալը գործով առաջին նիստին ևս չէր ներկայացել, այնինչ այդ դեպքում դատարանը նիստը չէր հետաձգել, քանի որ որոշվելու էր Աշոտյանի կալանքի հարցը։ Ըստ Մելիքյանի՝ ասվածը բավարար է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի եզրահանգման գա, որ երբ պետք է նիստը չհետաձգել, այն չի հետաձվում։

Արմեն Աշոտյանի գործով նիստերից մեկի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել նրան, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը՝ դատական ակտում վկայակոչելով այդ նույն անձանց հետ նրա կապերը և դա ներկայացնելով որպես լրացուցիչ փաստարկ այն բանի, որ Աշոտյանը լավ կապեր ունի և կարող է ազդել վկաների, տուժողների վրա։

Մելիքյանը նաև Աշոտյանի նկատմամբ տարբերակված մոտեցման օրինակներ բերեց՝ պնդելով, որ նա քաղբանտարկյալ է, ասաց, որ Աշոտյանին փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել միջազգային գործընկերներին ցույց տալու համար։

Փաստաբանը հիշեցրեց՝ Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործով անցնող կանանց, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանքը, և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միջնորդել են իրենց երաշխավորությամբ ազատ արձակել նրանց։

«Ես շատ եմ ուզում, որ այդ կանայք ազատ արձակվեն, բայց եթե երաշխավորագրերով ազատվեն, մենք հարց ենք տալու․ ընկերներ այդ ինչպե՞ս եղավ, որ Արմեն Աշոտյանը ընդդիմադիր պատգամավորների միջոցով կարող էր ազդել, իսկ այս դեպքում՝ ոչ»,- ասաց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան