Ժողովրդավարական Եվրոպայի անունից շնորհավորեք բռնապետին, և սա հայերի նկատմամբ էթնիկ զտումներից 5 ամիս անց․ Ժան-Քրիստոֆ Բուիսոնը՝ Շառլ Միշելին

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը X-ում արված գրառմամբ անդրադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորանքին՝ ուղղված Իլհամ Ալիևին։

«Ժողովրդավարական Եվրոպայի անունից շնորհավորեք բռնապետին, որը «վերընտրվել» է 92%-ով մի երկրում, որտեղ հակառակորդները կա՛մ աքսորված են, կա՛մ բանտում են, կա՛մ գերեզմանոցում։ Եվ սա` հայերի նկատմամբ էթնիկ զտումներից 5 ամիս անց.․․ Ամոթը չէ, որ խեղդում է Շառլ Միշելին»,- գրել է Բուիսոնը՝ կցելով Շառլ Միշելի շնորհավորական ուղերձը։

Միշելը շնորհավորել էր Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ քննարկել են նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերություններն ու համագործակցությունը, ներառյալ՝ հաղորդակցությունը և էներգետիկան:

«Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ։ Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ հանդիպումը՝ հասնելու կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- մասնավորապես գրել էր ԵԽ նախագահը՝ ընդգծելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը:

Մինչդեռ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանում ընտրություններն անցել են լրջագույն խախտումներով։

Անահիտ Խաչատրյան