Ադրբեջանի ԿԸՀ նոր տվյալներով՝ Ալիևն ընտրություններում հավաքել է ձայների 92,12 տոկոսը

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 7-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների հաշվարկի թարմացված տվյալներ է ներկայացրել քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո։

Ըսս այդմ, գործող նախագահ Իլհամ Ալիևի ստացած ձայներն ավելացել են նախնական 92,05 տոկոսից՝ հասնելով 92,12 տոկոսի։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Ալիևի օգտին քվեարկել է 4 մլն 577,693 հազար ընտրող։

Ալիևից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Զահիդ Օրուջն է՝ 2,17 տոկոս։

Նշենք, որ Ադրբեջանում ընտրություների քվեարկությունն ուղեկցվում էր զանգվածային ընտրախախտումներով, որն արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։

Իլհամ Ալիևից զատ՝ ընտրություններին մասնակցում էր ևս 6 թեկնածու՝ Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը, պատգամավոր Ռազի Նուրուլլաևը, մեկ այլ պատգամավոր՝ «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը, «Մեծ արարում» կուսակցության ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Մուստաֆան, Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը, որոնք իրականում գործող իշխանությունների աջակիցներն են։

Էմմա Չոբանյան