Թուրքական դատարանն Էրդողանի որդու հետ կապված միջազգային հետաքննության մասին լուրերի գրաքննությունը հակասահմանադրական է ճանաչել

Լուրեր

07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ ավելի քան 500 դեպքերում դատարանի որոշումները՝ բովանդակությունը հեռացնելու կամ մուտքը սահմանափակելու վերաբերյալ, այդ թվում՝ հունիսին Reuters-ի հատուկ զեկույցը, որը վերաբերում էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի մասնակցությամբ միջազգային հետաքննությանը, հակասահմանադրական են, գրում է Turkish Minute-ը։

Դատարանը որոշումը կայացրել է թիվ 5651 օրենքի 9-րդ հոդվածի համաձայն մուտքի արգելափակման և բովանդակության հեռացման հետ կապված դիմումները ուսումնասիրելուց հետո։ Այն հաճախ քննադատության է ենթարկվում իր լայն և երկիմաստ բովանդակության համար և կառավարության համար գործիք է եղել՝ ճնշելու համացանցային լրագրությունը՝ վկայակոչելով անձնական իրավունքների խախտումները:

Journo լրատվական կայքին առնչվող գործերից մեկում դատարանը կարգադրել է հեռացնել բովանդակությունը մի հոդվածի համար, որը մուտքի արգելքներ է պարունակում, այդ թվում՝ կոռուպցիոն մեղադրանքներ Բիլալ Էրդողանի դեմ, որը հրապարակել էր Reuters-ը։ Սահմանադրական դատարանը վճռել է, որ ստորադաս դատարանի որոշումը խոսքի ազատության խախտում է։

Արդյունքում, Ֆինանսների նախարարությանը պարտավորեցրել են Journo-ին վճարել 18,000 թուրքական լիրա՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Նշենք, որ Reuters լրատվական գործակալությունը Թուրքիայի կառավարության կոշտ քննադատությանն էր արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու հետ կապված միջազգային հետաքննության մասին հրապարակման պատճառով։ Reuters-ը «ԱՄՆ-ի և Շվեդիայի դատախազները հետաքննում են Էրդողանի որդու դեմ կոռուպցիայի վերաբերյալ բողոքը» վերնագրով հրապարակում էր արել, որում ասվում էր, որ Միացյալ Նահանգների և Շվեդիայի հակակոռուպցիոն իշխանությունները վերանայում են բողոքը։ Դրանում ասվում է, որ ամերիկյան ընկերության շվեդական մասնաճյուղը խոստացել է տասնյակ միլիոնավոր դոլարների «ատկատներ» վճարել, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին օգնի նրան ապահովել գերիշխող դիրք երկրի շուկայում։

Էմմա Չոբանյան