Հայաստանի բնակչության բնական հավելաճը 2023 թվականին 23․5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Հայաստանի բնակչության բնական հավելաճը 2023 թվականին 23.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 11 հազար 960 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն, հիմնվելով Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի տվյալների վրա, տեղեկացնում է, որ 2023-ին Հայաստանում ծնվել է 36 հազար 265 երեխա (110-ով քիչ, քան 2022-ին)՝ 19 հազար 052 տղա և 17 հազար 213 աղջիկ: 2022-ի համեմատ նորածին տղաների թիվը պակասել է 184-ով, մինչդեռ աղջիկներինը հակառակը՝ 74-ով ավելացել է:

2023թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 110.7 տղա՝ 100 աղջկա հաշվով՝ 2022-ի 112.2 համեմատ:

Կրճատվել է մահացած ծնվածների թիվը՝ 420 նախորդ տարվա 427-ի դիմաց:

2023-ին Հայաստանում մահացել է 24 հազար 305 մարդ, ինչը 2387-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Մահացածներից 12 հազար 567-ը արական, իսկ 11 հազար 738-ը՝ իգական սեռի են: 2022-ին մահացածների թվում նույնպես գերակշռել են տղամարդիկ:

Անցյալ տարի բնակչության կենսունակության գործակիցը (ծնվածների և մահացածների հարաբերակցությունը) կազմել է 149.2%, իսկ 2022-ին եղել է 136.3%:

Նախանցյալ տարվա համեմատ 2023-ին 588-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Անցյալ տարի Հայաստանում ձևավորվել է 16 հազար 207 նոր ընտանիք: Իսկ ահա ամուսնալուծությունների քանակը 2022-ի համեմատ մնացել է անփոփոխ՝ 4525:

Ներկայացված վիճակագրությունում ներառված չեն 2023թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրում արձանագրված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները, մասնավորապես, ծննդյան՝ 279 (բացի այդ՝ նաև 273 վերականգնված ծննդյան գրանցումներ), մահվան՝ 514, ամուսնության՝ 173 և ամուսնալուծության՝ 19 դեպքերը:

Հավելենք, որ Վիճակագրական կոմիտեն ամփոփել է նաև ՀՀ սահմանահատումների տարեկան ցուցանիշը։

Այս մասին է FactorTV-ի «Արտագաղթ-2023․ ՀՀ անձնագրով քանի քաղաքացի է հեռացել երկրից և չի վերադարձել» վերտառությամբ տեսանյութը։


Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ մեր երկրից ՀՀ անձնագրով մեկնել է 2 մլն 8 հազար 647 քաղաքացի, ժամանել՝ 1 մլն 972 հազար 135 քաղաքացի։ Բացասական հաշվեկշիռը 36 հազար 512 է։ Այսինքն՝ ՀՀ անձնագիր ունեցող այդքան քաղաքացի լքել է երկիրը և դեռևս չի վերադարձել։

Հատկանշանական է, որ պաշտոնյաները հորդորում են սա արտագաղթ չորակել, քանի որ հնարավոր է՝ մեր հայրենակիցները ժամանակավոր են բացակայում հայրենիքից։ Այդուհանդերձ, մեկնող և չվերադարձողների թիվը 10 տարվա կտրվածքով 291 հազար 327 մարդ է։ Այս ընթացքում միայն 2020 թ-ին է ժամանողների թիվը գերազանցել մեկնողներինը՝ 42 հազար 786 մարդով։