Ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի՝ Ալիևն առաջատարն է ձայների 92,05 տոկոսով

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,05 տոկոս։ Նա ասել է, որ ԿԸՀ-ն ավարտել է քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակումը։

Ալիևից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Զահիդ Օրուջն է՝ 2,19 տոկոս։ Ըստ հանձնաժողովի տվյալների՝ արտահերթ նախագահական ընտրություններին քվեարկել է 4 մլն 971,032 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը։

Ընտրատեղամասերը նախօրեին փակվել են ժամը 19։00-ին և դրանից մեկ ժամ անց, դեռ նախնական արդյունքներն անգամ չհրապարակված, Ալիևն արդեն շնորհավորանքներ էր ստանում։ Առաջինը Ալիևին զանգահարել և շնորհավորել են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ավելի ուշ զանգահարել ու շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրաքի, Սերբիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Պակիստանի, Չինաստանի, Իրանի, Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը։

Հավելենք, որ արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցում էր ևս 6 թեկնածու՝ Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը, պատգամավոր Ռազի Նուրուլլաևը, մեկ այլ պատգամավոր՝ «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը, «Մեծ արարում» կուսակցության ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Մուստաֆան, Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը։

Հավելենք, որ Ադրբեջանում ընտրություններն ուղեկցվում էին զանգվածային լցոնումներով ու ընտրախախտումներով։

Էմմա Չոբանյան