ԱՄՆ Սենատում տապալվել է Ուկրաինային օգնության նախագիծը

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ԱՄՆ Սենատը չի ընդունել փոխզիջումային բյուջեն, որով օգնություն պետք է տրամադրվեր Ուկրաինային և Իսրայելին՝ Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով հսկողության խստացման դիմաց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սենատում օրինագծերի ընդունման համար սովորաբար անհրաժեշտ է լինում 100 սենատորներից 60-ի կողմ ձայները, որից հետո նախագծերն ընդունվում են պարզ մեծամասնությամբ:

Այս նախագծին կողմ է քվեարկել ընդամենը 49 սենատոր, դեմ՝ 50-ը՝ նրանցից 44-ը՝ հանրապետական, 4-ը՝ դեմոկրատ և 1 անկախ սենատոր՝ Բեռնի Սանդերսը: Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը նույնպես դեմ է քվեարկել, որպեսզի հետագայում կարողանա  նմանատիպ առաջարկ քվեարկության բերել:

Թեև նախագիծը Սենատ էր հասել դեմոկրատների և հանրապետականների բանակցությունների արդյունքում, շատ հանրապետականներ դեմ արտահայտվեցին դրան, երբ այն քննադատվեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, որը, հավանաբար, կլինի կուսակցության թեկնածուն այս տարվա նախագահական ընտրություններում: Արդյունքում՝ գործարքին կողմ քվեարկեց ընդամենը 4 հանրապետական՝ Լիզա Մուրկովսկին, Սյուզան Քոլինզը, Միթ Ռոմնին և Ջեյմս Լանկֆորդը, որոնք մասնակցել են փոխզիջումային օրինագծի շուրջ ուղիղ բանակցություններին։ Առաջին երեք սենատորները հայտնի են Թրամփի նկատմամբ իրենց քննադատական դիրքորոշմամբ, իսկ Ռոմնին որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան և մտադիր չէ վերընտրվել։

Դեմոկրատները մտադիր են առաջիկա օրերին քվեարկության դնել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի համար նույն ծավալներով օտարերկրյա օգնության մասին օրինագիծը, բայց առանց սահմանին հանրապետականներին զիջումների: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ այս նախագիծը հնարավորություն ունի հավաքել 60 կողմ ձայն։ Եթե դա տեղի ունենա, հաջորդիվ կպահանջվի Ներկայացուցիչների պալատի հաստատումը, որտեղ Թրամփի ազդեցությունը հանրապետականների վրա ավելի ուժեղ է, և նման օրինագծի ընդունման հեռանկարներն ավելի մշուշոտ են: