Ալիևը հայտարարել է, թե խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն ՀՀ Սահմանադրության մեջ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանը բողոքել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նշելով, թե «Մինսկի խումբը 28 տարի ներգրավված է եղել հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն արդյունք չի գրանցվել, ադրբեջանական հողերը չեն ազատագրվել օկուպացիայից»։

Նա շարունակել է նաև Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել՝ նշելով, թե 44-օրյա պատերազմի ավարտից հետո Երևանը, իբր, օգնել է Արցախին «ռազմական միջոցներով ու չի կատարել եռակողմ հռչակագրի շրջանակում ստանձնած մի շարք պարտավորությունները»։

Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է, և երկու երկրների սահմանին մի քանի ամիս խաղաղ իրավիճակ է տիրում։ Բայց այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել և «վերջ դնել Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջներին»։

Նա նշել է, թե «Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղիղ կոչեր է պարունակում Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։ Բազմաթիվ վերապահումներ կան, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում»։

Ալիևը դժգոհել է Բաքվի դեմ ՀՀ-ի միջազգային դատարաններում ներկայացրած հայցերից՝ նշելով, թե «միջազգային ատյաններում Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի հիմնված են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չճանաչելը և Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից»։ Նա ասել է, թե «խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ պնդումներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում»։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Ֆրանսիան գործում է կրակին բենզին լցնելու սկզբունքով, տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն է վարում և Հայաստանին ռազմականացման տանում։ Նա ասել է, որ տարածաշրջանում լարվածության պատճառ է հանդիսանում Փարիզը, որը հակաադրբեջանական քաղաքականություն է վարում միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական մակարդակով։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ից Ադրբեջանի պատվիրակությանը հեռացնելու որոշմանը՝ Ալիևն ասել է, թե նախաձեռնությունը հակաադրբեջանական է, չի ծառայում երկխոսությանը և, ընդհանուր առմամբ, հակասում է խորհրդարանական հարթակի ավանդույթներին։ Նա հայտարարել է, որ եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Բաքուն կվերանայի ԵԽ-ին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին իր մասնակցության հարցը։

Էմմա Չոբանյան