Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Համագումարում ունեցած ելույթի ժամանակ «Վրացական երազանքի» նոր նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում կուսակցության թեկնածուն լինելու է Իրակլի Կոբախիձեն և հաջողություն մաղթել նրան։ Համագումարի ընթացքում տեղի է ունեցել խորհրդանշական քվեարկություն։

Կոբախիձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։

Իրակլի Կոբախիձեն հրապարակելու է նոր կառավարության կազմը, որից հետո հաջորդ շաբաթ խորհրդարանը հաստատելու է նոր վարչապետին և կառավարությանը։

Կառավարության բարձրագույն պաշտոնում առաջադրվելուց անմիջապես հետո Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ բոլոր նախկին նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները իր կաբինետում, բացառությամբ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի, որը, ըստ ապագա վարչապետի, «ինքն է ցանկացել շարունակել գործունեությունը մեկ այլ ոլորտում՝ դիվանագիտությունում»։

Պաշտպանության նոր նախարարը կդառնա պրոֆեսիոնալ դիվանագետ Իրակլի Չիկովանին։

Էմմա Չոբանյան