Չգիտեմ` որտեղի՞ց է այս քամին փչում. «Ելք» դաշինքի ավագանու անդամը` ՀՀԿ-ի՝ Արտակ Զեյնալյանին սատարելու մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուտով կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Դեռ վերջնական պարզ չէ, թե ի՞նչ ձևաչափով են մասնակցելու «Ելք » դաշինքի մաս կազմող երեք ուժերը: Հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր » կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում մտադիր է առաջադրել դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանի թեկնածությունը, իսկ «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը» նախընտրելի թեկնածու են համարում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Մամուլը գրեց, թե Հանրապետականը կարող է սատարել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին:

Factor.am-ի հարցին` ինչպես դա կարող է ազդել Արտակ Զեյնալյանի վարկանիշի վրա, «Հանրապետություն » կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Ելք » խմբակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը պատասխանեց. «Արտակ Զեյնալյանն ունի լուրջ կենսագրություն: Նա եղել է ազատամարտիկ, Առողջապահության նախարարի տեղակալ, զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ: Պարոն Զեյնալյանի աշխատանքը տեսանելի և գնահատելի է մարդկանց կողմից: Նա չունի PR-ի կամ որևէ մեկի պաշտպանության կարիք:ՀՀԿ-ն չունի այն վարկանիշը, որ կարողանա ազդել: Դա սև PR-է: Չգիտեմ` որտեղի՞ց է այս քամին փչում: «Հանրապետությունն » ու «Լուսավոր Հայաստանը» դեռ շարունակում են ՔՊ-ի հետ բանակցել` ցանկանալով պահպանել դաշինքային ձևաչափը»,- վստահեցրեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը:

Տիգրան Տեր-Մարգարյանը բանակցությունների ավարտի հստակ ժամկետ չգիտի, սակայն, կարծում է, որ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի:

Հարցին` Հայկ Մարությանի թեկնածությունը բանակցությունների առարկա՞ է, մեր զրուցակիցը պատասխանեց. ««Հանրապետություն » և «Լուսավոր Հայաստան » կուսակցությունների համար ընդունելի է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Մնացածը` բանակցություններից հետո»:

Լեւոն Փանոսյան