ՌԴ-ից դեպի հարևան երկրներ դրամական փոխանցումները նվազել են․ Հայաստանը բացառություն է

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանից Ղազախստան, Վրաստան, Հայաստան և Ղրղզստան փոխանցումների ծավալը 2023 թվականին նվազել է 12%-ով, հաշվարկել է ՌԲԿ-ն ՝ հիմնվելով այս երկրների կենտրոնական բանկերի վիճակագրության վրա։ Ռուսաստանից նշված չորս երկրներ ուղարկվել է 7,7 մլրդ դոլար, փոխանցումների ծավալի կրճատումը սկսվել է անցյալ տարվա երկրորդ եռամսյակից։ Ինչպես նշում է ՌԲԿ-ն, վիճակագրության մեջ արտացոլված չէ դեկտեմբերին Հայաստան և Ղրղզստան փոխանցումների տվյալները, քանի որ այս երկրների կարգավորիչները դեռևս չեն հրապարակել թվերը։

ՌԲԿ-ն նշում է, որ միակ երկիրը, որը տրանսֆերտների ծավալի աճ է արձանագրել, Հայաստանն է։ Հունվար–նոյեմբեր ամիսներին հանրապետություն է փոխանցվել 3,6 մլրդ դոլար կամ 15%-ով ավելի, քան մեկ տարի առաջ (3,2 մլրդ դոլար)։ Այդ միջոցները ստացվել են ինչպես բանկային, այնպես էլ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:

2023 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանից Ղրղզստան է ուղարկվել շուրջ 2,3 մլրդ դոլար  կամ 17%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Վրաստան է ուղարկվել 1,5 միլիարդ դոլար, մինչդեռ 2022 թվականին այդ գումարը կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար, տարեկան կրճատումը կազմել է 26 տոկոս։  Տրանսֆերտների ծավալների անկումը սկսվել է մայիսից։