ՊՆ-ն պահեստազորայինների նոր վարժական հավաքներ է նախատեսում

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը նախատեսվում են պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։ Ըստ որոշման նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերից, 9-ը` ավագ ենթասպայական կազմից, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններից:

Վարժական հավաքներին ներգրավվելու է.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 140 պահեստազորային, որոնցից` 40 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 100 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ,

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 54 պահեստազորային, որոնցից` 44 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 19-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ,

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 17 պահեստա­զո­րային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ.

4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ.

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 49 պահեստազորային, որոնցից` 14 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 17 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 2-ից մայիսի 26-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 3-ից մայիսի 27-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի հունիսի 3-ից հունիսի 27-ը ներառյալ.

6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստա­զորային` 2024 թվականի մայիսի 7-ից մայիսի 31-ը ներառյալ.

7) ինժեներական մասնագիտություններով մինչև 64 պահեստա­զո­րային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ,

8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային, որոնցից` 32 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 7 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 6-ը ներառյալ,

9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ:

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկա­ցումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշմամբ։ Ըստ հիմնավորման՝ նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագի­տու­թյուն ունեցող պահես­տազորայիններ: