Վաշինգտոնը կպատասխանի Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակմանը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ-ը կպատասխանի Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակմանը, որի հետևանքով երեք ամերիկացի զինվոր է զոհվել։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նա  միաժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնին պետք չէ «ավելի մեծ պատերազմ» Մերձավոր Արևելքում։ Հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ Իրանը պատասխանատու է հարձակման համար, Բայդենը նշել է․ «Այո՛, այն առումով, որ նրանք զենք են մատակարարում նրանց, ովքեր դա արել են»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին մի փոքր ավելի է բացել փակագծերը։  «Շատ հնարավոր է, որ դուք տեսնեք բազմամակարդակ մոտեցում, ոչ թե ուղղակի մեկ գործողություն, այլ ըստ էության մի քանի գործողություն»,-ասել է նա լրագրողներին։

Ըստ Politico-ի՝ Բայդենը հանձնարարել է իր խորհրդականներին մի քանի տարբերակ ներկայացնել Հորդանանի բազայի վրա հարձակմանը ԱՄՆ պատասխանի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ նախագահը պայման է դրել, որ  Վաշինգտոնի պատասխանը չպետք է հանգեցնի Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրմանը։  ԱՄՆ Կոնգրեսում Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչները Բայդենի վարչակազմից պահանջում են կոշտ պատասխան տալ  բազայի վրա հարձակմանը։

Նշենք, որ անօդաչու թռչող սարքի հարվածը, որի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի զինվորական և վիրավորվել ավելի քան 30 մարդ, տեղի էր ունեցել հունվարի 28-ին։ Սպիտակ տունը հարձակման մեջ մեղադրել էր Իրանի կողմից աջակցվող ծայրահեղական զինված խմբավորումներին, որոնք գործում են Սիրիայում ու Իրաքում։

Ավելի ուշ Պենտագոնը հայտարարել էր, որ միջադեպում «Քաթայբ Հեզբոլլահի» խմբավորման հետքն է տեսնում։ Իրանը պաշտոնապես հերքում իր մասնակցությունը ամերիկյան բազայի վրա հարձակմանը։