Արարատ Միրզոյանն ու Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ զրուցակիցները քննարկել են ակտիվ փոխգործակցության ու համատեղ նախաձեռնությունների միջոցով ընձեռնվող հնարավորությունները, որոնց համար լավ միջավայր կարող է ստեղծել նաև Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացումը Երևանում:

Ընդգծվել է, որ աշխարհի տարբեր անկյուններում անկայունության աճի պայմաններում խորհրդարանական շրջանակները կարող են դեր խաղալ միջազգային իրավունքի խախտումների բարձրաձայնման, արդար լուծումների շուրջ հրապարակային քննարկման ծավալման և դրանով իսկ խաղաղությանը միտված ջանքերին նպաստելու հարցում:

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները. շեշտվել է տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության աներկբա հարգման կարևորությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է այս հարցում ՀՀ հստակ մտադրությունն ու հանձնառությունը՝ հավելելով, որ մյուս կողմից առավելապաշտական հռետորաբանությունն ու ապակառուցողական քայլերը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը: