Վրաստանի նոր վարչապետի անունը պաշտոնապես հայտնի կդառնա փետրվարի 1-ին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը փետրվարի սկզբին՝ գարնանային նստաշրջանի մեկնարկից հետո, նոր վարչապետին և նրա ներկայացրած թիմին վստահություն հայտնելու ընթացակարգ կանցկացնի։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության աշխատակազմը, գրում է Newsgergian:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ հրաժարական է տվել։ «Վրացական երազանք»-ը հաստատել է, որ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դիտարկվում է որպես վարչապետի թեկնածու։

Ընթացակարգի համաձայն՝ խորհրդարանը երկու շաբաթ ժամանակ ունի նոր վարչապետին և նրա ներկայացրած թիմին վստահություն հայտնելու համար։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի պատճառով բոլոր նախարարները դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ։

Վարչապետի թեկնածություն առաջադրելու իրավունք ունի ընտրություններում լավագույն արդյունքները գրանցած կուսակցությունը։ «Վրացական երազանք»-ը վերջերս փոփոխություն է ընդունել, ըստ որի՝ կառավարության ղեկավարի թեկնածությունն առաջադրում է կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին և հաստատում Քաղաքական խորհուրդը։ Պաշտոնապես այս ամենը տեղի կունենա փետրվարի 1-ին կայանալիք կուսակցության համագումարում։ Դրանից հետո հարցը կգնա խորհրդարան։

Վստահություն ձեռք բերելու համար նախարարների նոր կաբինետին անհրաժեշտ է պարզ մեծամասնության աջակցությունը՝ 76 ձայն։