Ռուսական C-400-ների հարցի լուծումից հետո Թուրքիան կարող է միանալ F-35-ի ծրագրին․ Վիկտորիա Նուլանդ

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտողարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վերջին զարգացումներին, նաև խոսել Թուրքիայի դեմ ռազմական ոլորտում ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից։ Դիտարկմանը, թե Անկարայի ակնկալիքներից մեկը CAATSA-ի պատժամիջոցների վերացումն է, ինչը բացասաբար է անդրադառնում ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի ռազմական կարողությունների և մարտունակության, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների վրա, Նուլանդն արձագանքել է, որ պատժամիջոցները կապված են ՌԴ-ից C-400 ՀՕՊ համակարգերի գնման հետ։

«CAATSA-ի պատժամիջոցները կապված են Ռուսաստանի Դաշնությունից C-400 ՀՕՊ համակարգեր գնելու՝ Թուրքիայի կառավարության որոշման հետ։ Ահա թե ինչն է հանգեցրել CAATSA-ի պատժամիջոցներին: Մենք Patriot-ի վաճառքի շուրջ բանակցություններ էինք վարում, և մինչ այդ բանակցությունները շարունակվում էին, Թուրքիան գնաց այլ ուղղությամբ։ Այդ պատճառով մենք այսօր որոշ զրույցներ ունեցանք: Անկեղծ ասած, եթե մենք կարողանանք լուծել C-400-ի խնդիրը, ԱՄՆ-ը հաճույքով կընդունի Թուրքիային F-35-ի ընտանիք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Նա նշել է, որ եթե խնդիրը լուծվի, CAATSA-ի հարցը կվերանա, և կողմերը կկարողանան վերադառնալ F-35-ի շուրջ բանակցություններին։

Հավելենք, որ Նուլանդն Անկարայում մասնակցել է Թուրքիա-ԱՄՆ Ռազմավարական մեխանիզմի շրջանակում հերթական հանդիպմանը։

Էմմա Չոբանյան