Արհեստական գնաճ գերշահույթի հաշվին չկա․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության գործունեությունն իրական ազդեցություն ունեցել է միայն վերջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշների վրա, սակայն,  այդ ցուցանիշները միայն ամիսների արձանագրած արդյունքներով չի կարելի գնահատել․ ամբողջությամբ դիտարկելով՝ կարելի է նկատել, որ Կառավարության գործունեության առաջիկա քայլերը նախադրյալներ են ստեղծել, որ տնտեսական ակտիվությունը լինի ավելի մեծ տեմպերով։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։

«Բյուջետային մուտքերը վեց ամսվա կտրվածքով էականորեն ավելացել են, որոնց մեծ մասը հարկային վարչարարության հիման վրա են կատարվում։ Համոզված ենք, որ տարվա 2-րդ կիսամյակում բյուջետային մուտքերն էլ ավելի կլինեն»,-ասաց տնտեսագետը։

Խոսելով վերջին շրջանում նկատվող գնաճի մասին՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ, ի տարբերություն նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի, այս տարի  էական գնաճ չկա․ «Հնարավոր է՝ գյուղատնտեսական որոշ ապրանքներ գնաճ են արձանագրել, սակայն, ընդհանուր գնաճի վրա դա էական ազդեցություն չի ունեցել։ Որևէ արհեստական բարձրացում չկա,  ի տարբերություն այն ապրանքների դեպքում, որոնք նախորդ իշխանությունների օրոք տեսնում էինք՝ կապված մենաշնորհների և արհեստական գնաճի հետ»,-ասաց նա՝ պնդելով որ արհեստական գնաճ գերշահույթի հաշվին չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։