Հորդանան-Սիրիա սահմանին ԱԹՍ հարձակումը ամերիկացի 3 զինծառայող կյանք է խլել

Լուրեր

12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
12.08.2026 | 13:58
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 13:49
Հորդառատ տեղումներ կլինեն, հնարավոր է նաև կարկուտ
12.08.2026 | 13:37
Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:26
Իսլամ Մախաչևը և Իան Հարին հայացքների մենամարտ են անցկացրել Ռոքի Բալբոայի արձանի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 13:17
Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն Հայկ Ֆարմանյանն է
Բոլորը

Ամերիկացի զինվորականները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ամերիկացի 3 զինծառայող է զոհվել Հորդանանում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ավելի քան 30 զինվորական է տուժել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հարվածը հասցվել է Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների կողմից։

«Մինչ մենք հավաքում ենք այս հարձակման մասին բոլոր փաստերը, գիտենք, որ այն իրականացվել է Սիրիայում և Իրաքում գործող արմատական զինված խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Իրանը», – ասել է ԱՄՆ նախագահը։

«Դուք կարող եք վստահ լինել, որ մենք պատասխանատվության կենթարկենք մեղավորներին, երբ և ինչպես մենք նպատակահարմար համարենք», – հայտարարել է Բայդենը։

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին։

Սպանված և վիրավոր ամերիկացի զինվորների անունները դեռևս չեն հրապարակվում։ Պենտագոնի անանուն պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ վիրավոր զինծառայողների մի մասը տարհանվել է բազայից հետագա բուժման համար, իսկ մյուսներին զննում են տեղում: