Վրաստանի հետ քաղաքական երկխոսության խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է. ՀՀ ԱԳ նախարար

Լուրեր

07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վճարովի գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ միջկառավարական նիստին իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է, որ 2023թ. ընթացքում Վրաստանի հետ քաղաքական երկխոսության հետևողական ակտիվացումն ու խորացումը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը և ապահովվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ փոխգործակցությունը. տարբեր հարթակներում կայացել են երկու նախարարների և գերատեսչությունների պաշտոնյաների հանդիպումներ, Երևանում անցկացվել են ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, ակտիվ աշխատանքներ են տարվել երկու երկրներում դեսպանությունների կողմից՝ նպատակ ունենալով երկու պետությունների միջև հարաբերություների բարձրացումը ռազմավարական մակարդակի՝ համաձայն ամռանը Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև ձեռքբերված պայմանավորվածության։

Արարատ Միրզոյանը նշել է, որ օրակարգում է գտնվում նաև Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը. ինչպես և քննարկվել է նախկինում, առաջարկվում է ակտիվացնել հանձնաժողովների համատեղ աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում օգտվելով նաև միջազգային կոմպետենտ մեխանիզմներից, և հարցն ամբողջությամբ կարգավորել բարիդրացիական մթնոլորտում։ Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն ավարտել է հանձնաժողովի ձևավորման աշխատանքները և պատրաստ է ամենասեղմ ժամկետներում մեկնարկել քննարկումները։

Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Վրաստանի հետ մեր հարաբերությունները կարևորում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային համատեքստում՝ այն համարելով տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը։ Մեր այս մտադրությունն արտացոլված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ՝ նպատակ ունենալով այդ թվում մեր վրաց գործընկերների հետ համատեղ Հարավային Կովկասը վերածել բոլոր տեսակի ենթակառուցվածքների խաչման տարածաշրջանի՝ առանցքում ունենալով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։ Պատահական չէ, որ հենց Վրաստանում՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետն առաջին անգամ միջազգային հանրությանը ներկայացրել է մեր այս նախաձեռնությունը։»

Նախարար Միրզոյանը հավելել է նաև, որ Վրաստանի հետ հարաբերություններում կարևոր դեր ունի ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցությունը. Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների տարածումը, այդ թվում՝ ԵՄ հետ սերտ փոխգործակցության միջոցով, իր նպաստը կբերի տարածաշրջանում տևական և ամուր խաղաղության հաստատման գործընթացին։