Ուկրաինան 2024 թվականին հարձակում կգործի. ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

2024 թվականին Ուկրաինայի հաղթանակի ռազմավարական արշավը կլինի հարձակողական ու հիմնված կլինի այն բանի վրա, ինչ ձեռք է բերվել 2023 թվականին։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, փոխանցում է VOA-ն։

Պաշտոնյան հիշեցրել է Ուկրաինայի Զինված ուժերի՝ դեպի Սև ծով ելք ապահովելու հարցում հաջողությունը և ժամանակավորապես օկուպացված Ղրիմն Ուկրաինայի դեմ օգտագործելու՝ Ռուսաստանի կարողության ապակայունացումը։
Օ՛Բրայենը նաև նշել է 2023 թվականին Ուկրաինայի տնտեսության աճը և Կրեմլի տնտեսագետներին անվանել «շատ տաղանդավոր», քանի որ նրանց մինչ օրս հաջողվում է «պահել նախագահ Վլադիմիր Պուտինին» և ներմուծման մակարդակը պահել գրեթե նախապատերազմական մակարդակին:

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն ունի «պլան Բ», եթե Կոնգրեսը, այնուամենայնիվ, չհաստատի Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը, Օ՛Բրայենը պատասխանել է, որ ցանկանում է ձեռնպահ մնալ «պլան Բ»-ն քննարկելու գայթակղությունից։

Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ անհրաժեշտ քվեարկությունը տեղի կունենա մոտ ապագայում։