Գերմանիայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները Բաքվում կալանավորումների դեմ բողոքի ակցիաներ են անցկացրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գերմանիայի Պասաու և Դեգենդորֆ քաղաքներում մի խումբ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ կապված Ադրբեջանում քաղաքական կալանավորումների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Ռովշան Թամրազովն ասել է, որ ակցիայի մասնակիցներն այդպիսով ընդգծում են Ադրբեջանում բռնաճնշումների ալիքը։

Քաղաքական ակտիվիստները հայտնել են, որ ռեպրեսիաների ալիքն ուժեղացել է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի կալանավորումից հետո։ Նրանք բողոքել են նաև «Kanal 13»-ի ղեկավար Ազիզ Օրուջովի, «AbzasMedia»-ի աշխատակիցներ Ուլվի Հասանլիի, Սևինջ Վագիֆքըզիի, Նարգիզ Աբսալամովայի, Էլնարա Գասիմովայի, Հաֆիզ Բաբալիի և Մուհամմադ Կեկալովի կեղծ մեղադրանքներով  կալանավորումների և ԶԼՄ-ների նկատմամբ բռնաճնշումների դեմ։

Ակցիայի մասնակիցները ելույթներից հետո վարկարկել են «Վե՛րջ լրագրողների տեռորին», «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Վե՛րջ բռնապետությանը»։

«Մենք ցանկանում էինք գերմանական լրատվամիջոցների և տեղի բնակչության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա։ Մենք ուզում էինք, որ նրանք իմանան, որ Ադրբեջանում կա Իլհամ Ալիև անունով բռնապետ, և ամեն ինչ կախված է նրա կամքից»,- ասել է ակցիայի մեկ այլ մասնակից՝ Էլշան Դադաշովը։

Ակցիաներն անցկացվել են հանրային մարդաշատ վայրերում։

Էմմա Չոբանյան