Հայազգի երգիչը արդարացրեց բոլոր սպասումները․ Գերմանիայի օպերային պարբերականը՝ Գևորգ Հակոբյանի ելույթի մասին

Լուրեր

21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
Բոլորը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր կատարողական արվեստով բարձր է գնահատվել եվրոպական առաջատար բեմերում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը հունվարին առաջնախաղով հանդես է եկել Բեռլինի գերմանական օպերային թատրոնում (Deutsche Oper Berlin) Պուչինիի «Տոսկա» օպերայում՝ մարմնավորելով Սկարպիայի կերպարը։

Դասական երաժշտության կենտրոնի՝ Բեռլինի, խստապահանջ հանդիսատեսը նրա ելույթը ջերմ ընդունելության է արժանացել: Ելույթին անդրադարձել է Գերմանիայի հեղինակավոր օպերային պարբերականներից Der Opernfreund-ը: «Գևորգ Հակոբյանը հանդես եկավ որպես նոր Սկարպիա, նրա հարուստ ու առկայծող գույներով բարիտոնը, ինչպես նաև նրա ահազդու արտաքին տեսքն ու դերասանական խաղն անթերի են չարագործի երաժշտական կերպարի համար: Թեև կային խոսակցություններ, որ պետք է հանդես գար Լյուդովիկ Տեզյեն, սակայն հայազգի երգիչը որևէ հարցում չզիջեց և արդարացրեց բոլոր սպասումները»,- մասնավորապես նշել է պարբերականը:

Գևորգ Հակոբյանը 2023 թ. առաջատար դերերգերով հանդես է եկել Մադրիդի թագավորական և Թուրինի թագավորական օպերային թատրոններում, Արենա դի Վերոնայում, Վերոնայի Տեատրոյում, Մոսկվայի Մեծ թատրոնում և Կանզասի օպերային թատրոնում: