Պուտինը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով բանակցությունների պատրաստակամության մասին ազդանշաններ է ուղարկել․ Bloomberg

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական խողովակներով ԱՄՆ-ին ազդանշաններ է ուղարկում՝ Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» ավարտի բանակցություններին իր պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին, փոխանցում է Forbes.ru-ն։

Լրատվամիջոցի զրուցակիցներն ասել են, որ այդ ազդանշաններն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցվել են դեկտեմբերին միջնորդների միջոցով, սակայն հրաժարվել են բացահայտել, թե կոնկրետ ով է հանդես եկել որպես միջնորդ։ Ըստ աղբյուրների՝ Պուտինը, հնարավոր է, պատրաստ է դիտարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ չմտնելու պահանջներից հրաժարումը։ Փոխարենը նա ակնկալում է Ռուսաստանի նոր տարածքների ճանաչում։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը գործակալության հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը «բաց է եղել, կա և կլինի Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»։

«Մենք վճռական ենք մեր նպատակներին հասնելու համար։ Եվ մենք կնախընտրեինք դա անել դիվանագիտական ​​ճանապարհով։ Եթե ​​ոչ, ապա ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակներին»,- ասել է նա։

Լրատվամիջոցի հետ զրուցած ամերիկացի պաշտոնյաներն էլ հայտարարել են, որ ոչինչ չգիտեն ազդանշանների մասին ու ենթադրություն հայտնել, որ խոսքը կարող է լինել «ռուսական կողմից փորձարկման մասին»։ Նրանք նաև նշել են, որ չեն տեսնում որևէ ազդանշան ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիներ որոնելու՝ Պուտինի պատրաստակամության մասին։

«Մենք տեղյակ չենք Ռուսաստանի դիրքորոշման նկարագրված փոփոխությունների մասին։ Ուկրաինան ինքն է որոշելու՝ երբ և ինչպես բանակցել Ռուսաստանի հետ»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ, մեկնաբանելով Bloomberg-ի հրապարակումը, ասել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, սակայն «Կիևի ռեժիմին արգելել են դրանք վարել Լոնդոնը և Վաշինգտոնը»։

Սա առաջին հրապարակումը չէ այն մասին, որ ՌԴ նախագահը խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին որոշ ազդանշաններ է ուղարկում ԱՄՆ-ին։ Նախկինում նմանատիպ ազդանշանների մասին գրել էր The New York Times-ը`նշելով Պուտինի ոչ թե խաղաղության, այլ հակամարտությունը «սառեցնելու» պատրաստակամության մասին։

Էմմա Չոբանյան