Ֆրանսիական զորքերի վտարումից հետո ռուս զինվորականները ժամանել են Բուրկինա Ֆասո

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Ռուսական ռազմական զորակազմը ժամանել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգու։ Ըստ երևույթին, սա ռուսական զորքերի առաջին նշանակալի տեղակայումն է Արևմտյան Աֆրիկայի այս երկրում։ Այս մասին գրում է VOA-ն՝ վկայակոչելով երկու օտարերկրյա աղբյուրների:

Ռազմական խունտայի կողմից կառավարվող երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ ուշադրության կենտրոնում են այն բանից հետո, երբ 2023 թվականի սկզբին ռազմական կառավարությունը վտարել է ֆրանսիական զորքերը՝ խթանելով ենթադրությունները, որ Ուագադուգուն կխորացնի անվտանգային կապերը Մոսկվայի հետ՝ հարևան Մալիի օրինակով, որտեղ գործում են «Վագներ» ռազմականացված խմբավորման վարձկանները։

Ուագադուգուի արտասահմանյան աղբյուրները ռուս զինվորականների տեղակայման մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հայտնել։

African Corps ալիքը, որը կապված է ՌԴ Պաշտպանության նախարարության հետ, հայտնել է, որ 100 հոգանոց խումբ է ուղարկվել Բուրկինա Ֆասո՝ «երկրի առաջնորդ Իբրահիմ Տրաորեի և Բուրկինա Ֆասոյի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»։ Հաղորդվում է, որ ևս 200 մարդ շուտով կտեղակայվի։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը չի պատասխանել VOA-ի՝ մեկնաբանության խնդրանքին։

Հիշեցնենք, որ Բուրկինա Ֆասոյում Ֆրանսիան 2009 թվականից իրականացնում էր «Saber» գործողությունը: Ֆրանսիական հատուկ ջոկատայինները ժամանել են աֆրիկյան երկիր՝ հսկելու երկրում իրենց դեսպանատունը, նրանք նաև մասնակցել են հակաահաբեկչական գործողությունների Բուրկինա Ֆասոյում և Մալիում։ Սակայն անցած տարի փետրվարին հայտարարվել է երկրի տարածքում ֆրանսիական զորքերի «Saber» գործողության ամբողջական ավարտի մասին։

«Saber» գործողության ավարտը հաջորդել է 2022 թվականի հունվարին Բուրկինա Ֆասոյի իշխանությունների կողմից Ֆրանսիայի հետ պաշտպանական համաձայնագրի չեղարկմանը: Միաժամանակ, աֆրիկյան երկրի կառավարությունը պահանջել է ֆրանսիական զորքերի ամբողջական դուրսբերում 30 օրվա ընթացքում։