Հրթիռի բեկորներ են հայտնաբերվել Իլ-76-ի կործանման վայրում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բելգորոդի շրջանում Իլ-76-ի կործանման վայրում հայտնաբերվել են ենթադրյալ հակաօդային կառավարվող հրթիռի տարրեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայությունները։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ այս տարրերը հաստատում են օդանավի վրա արտաքին ազդեցությունը՝ դրանք կուղարկվեն փորձաքննության։

«Ներկայում որոնողական աշխատանքներ են տարվում օդանավի ցանկացած բեկորների, մեծ տարածքում գտնվող մետաղական կոնստրուկցիաների հայտնաբերման համար», – ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Նրա խոսքով՝ բոլոր մետաղական կոնստրուկցիաների որոնողական աշխատանքներն իրականացվում են զինվորականների, քննիչների և քրեագետների կողմից։ Փորձագետները, ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրի, բեկորներն ուսումնասիրելիս հայտնաբերել են անցքեր, որոնք, ըստ երևույթին, առաջացել են բեկորների հարվածից:

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հունվարի 24-ին Բելգորոդի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է խոցվել Խարկովի մարզից արձակված երկու զենիթահրթիռային հրթիռներով։ Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի գերի, 3 ուղեկցող անձ և անձնակազմի 6 անդամ։ Նրանք բոլորը մահացել են։