Էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն․ քաղաքապետարանը հրապարակել է ցանկը
Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներին (էլեկտրամոբիլ) տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Էլեկտրամոբիլների վարորդներն, ի դեպ, քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:
Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների մակնիշների ցանկը՝ այստեղ։