ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է շուրջ 820 տոննա ներքին այրման շարժիչի հանքային յուղերի և քսայուղերի վերաարտահանման պարտավորության խախտման դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ:

«ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացումը։

Այսպես, 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և մաքսային պահեստ մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ․ մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, ըստ փաստաթղթերի՝ վերաարտահանվել են Վրաստան։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական և հսկողական համալիր աշխատանքների արդյունքում առաջացել է կասկած առ այն, որ հնարավոր է տվյալ գործընթացը կազմակերպվել է՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու նպատակով: Տվյալները ստուգելու նպատակով հսկողության են վերցվել ընկերությունների կողմից իրականացվող մաքսային գործառնություններն, ու որոշում է կայացվել վերոհիշյալ ընկերությունների կողմից ներմուծումներ և այնուհետ վերաարտահանումներ իրականացնելու դեպքում բեռնատարները փաստացի զննել ելքի սահմանային անցակետում։

Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ:

Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին նշված բեռնատարները մուտք են գործել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որից հետո մաքսային մարմնի աշխատակցի կողմից տրվել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտ և թույլատրվել է ապրանքների արտահանումը Վրաստան։ Հիշյալ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացն ավարտվելուց հետո, ՄԴՊ վարչության աշխատակիցները բեռնատարները ենթարկել են մաքսային զննության: Արդյունքում պարզվել է, որ բեռնատարների վրա տեղադրված կապարակնիքներն անվնաս են, սակայն, բեռնատարների կիսակցորդներում բացակայում են վերաարտահանման հայտարարագրերում նշված 87,6 տոննա հանքային յուղերը։

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ընկերության գործունեությունը կազմակերպող և օժանդակող անձանց շրջանակը, ինչպես նաև այն, որ հիշյալ անձինք կազմակերպել են մեկ այլ ընկերության միջոցով հանքային յուղերի՝ ՀՀ տարածք ներմուծումներն ու արտահանումները դեպի Վրաստան։

Նախկինում Հայաստան ներմուծված և ըստ փաստաթղթերի Վրաստան արտահանված հանքային յուղերի վերաբերյալ համապատասխան հարցում է կատարվել Վրաստանի մաքսային մարմին, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ հիշյալ ընկերությունների կողմից երբևէ Վրաստան յուղեր չեն արտահանվել։ Վերոգրյալի հիման վրա կատարվել է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ, որի համաձայն ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ մաքսային վճարներ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ և մաքսատուրք։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կայացված որոշումների հիման վրա, ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել նշված հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող 5 անձ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, որոնց արդյունքում կատարվել են փաստաթղթերի և համակարգիչների առգրավումներ։

Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ Հայաստանի տարածքում նշված ընկերությունների կողմից յուղերի հնարավոր իրացման վայրերը պարզելու և յուղերը հայտնաբերելու, ինչպես նաև նկարագրված սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն՝ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով, ինչի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու կամ իրենց ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում։