Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ ԱԹՍ-ով հարձակվել է ՌԴ-ում նավթագազային օբյեկտի վրա

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հունվարի 25-ի գիշերը հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթավերամշակման գործարանի տարածքում։ Վակուումային սարքավորումն է բռնկվել, հայտնել է Տուապսե շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոն, հայտնում է The Moscow Times-ը։

Նա չի նշել հրդեհի պատճառները և տեղի բնակիչներին հորդորել է դեպքի վայրից տեսանյութեր չհրապարակել՝ «անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար»։

Հրդեհը նավթավերամշակման գործարանում բռնկվել է անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, գրում է «Осторожно, новости» Telegram-ալիքը։ Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունից առաջ քաղաքում օդային հարվածի տագնապ է հնչել։

Սոչիի օդանավակայանում էլ սահմանվել է «Կարպետ» պլան, որը նախատեսում է օդային տարածքի փակում՝ դրանում չպարզված օբյեկտի հայտնվելու պատճառով։

Միջադեպից հետո իրավապահները փակել են նավթավերամշակման գործարանի շրջակայքը։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։

«Տեղում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- ընդգծել են շտաբից։

Հրդեհի տարածքը կազմել է մոտ 200 քմ։ Մի քանի ժամվա ընթացքում այն տեղայնացվել և մարվել է։

Սա վերջին շաբաթվա ընթացքում ռուսական նավթագազային ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքի հարձակման չորրորդ դեպքն է։ Մինչ այս՝ հունվարի 18-ին, հարձակման էր ենթարկվել Լենինգրադի մարզի նավթային տերմինալը, հունվարի 19-ին անօդաչու թռչող սարքը հարձակվել էր Բրյանսկի շրջանի Կլինցի քաղաքում «Ռոսնեֆտ»-ին պատկանող նավթային պահեստի վրա, իսկ հունվարի 21-ին անօդաչու թռչող սարքի ժամանումը հանգեցրել էր Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա ծովային նավահանգստի «ՆՈՎԱՏԵԿ» տերմինալում հրդեհի։

Ուկրաինայի զինված ուժերն անցել են ռուսական ենթակառուցվածքների ոչնչացման նոր մարտավարության։ Օկուպացված տարածքներում զուտ ռազմական թիրախները վերացնելու փոխարեն՝ ուկրաինական բանակը որոշել է հարվածներ հասցնել ինչպես խաղաղ բնակչությանը, այնպես էլ ռազմարդյունաբերական համալիրին սպասարկող օբյեկտներին, գրում է Bild-ը։