Ավելի քան 8000 ուկրաինացի գերության մեջ է Ռուսաստանում․ Կիև

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն 8000 ուկրաինացի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, դեռևս գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում գերության մեջ, ասել է Ռազմագերիների հետ վերաբերմունքի համակարգող շտաբի ներկայացուցիչ Յուրի Տարանյուկը Մարդու իրավունքների, գենդերային հավասարության և բազմազանության հարցերով խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ ռուսական ագրեսիայի ընթացքում Մոսկվայի հետ համաձայնեցվել և իրականացվել է 49 փոխանակում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Համակարգող շտաբի նպատակն է ռուսական գերությունից յուրաքանչյուր մարդու վերադարձնել Ուկրաինա։ Դա վերաբերում է ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ ռազմագերիներին։ Ներկայում իրականացվել է 49 փոխանակում, 2828 մարդ վերադարձվել է հայրենիք, որից 2681-ը՝ զինվորականներ, 147 խաղաղ բնակիչ նույնպես վերադարձվել է։ Ավելի քան 8000 մարդ, մեր տեղեկություններով, գերության մեջ է։ Եվ այս թվից ավելի քան 1600 հոգի խաղաղ բնակիչներ են»,- ասել է Յուրի Տարանյուկը։

Նա հավելել է, որ Համակարգող շտաբը շարունակում է տասնյակ հազարավոր այլ ուկրաինացիների որոնումները, որոնք անհետ կորած են։

Միաժամանակ, Տարանյուկը վստահություն է հայտնել, որ անհետ կորածների մեծ մասը ՌԴ-ում գերության մեջ է։