Զելենսկին կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել Իլ-76-ի կործանման վերաբերյալ

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իրեն տեղեկացրել են ռուսական Իլ-76-ի հետ կապված իրավիճակի և ռազմագերիների փոխանակման ձախողման մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պետք է հստակ պարզել բոլոր փաստերը ինչքան հնարավոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի տարածքում՝ մեր վերահսկողությունից դուրս»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

«Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հետաքննում է բոլոր ռազմագերիների ճակատագիրը։ Անվտանգության ծառայությունը հետաքննում է բոլոր հանգամանքները։ Իսկ ես հանձնարարել եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին հայտնել գործընկերներին Ուկրաինայի ունեցած տվյալները։ Մեր պետությունը պնդելու է, որպեսզի միջազգային հետաքննություն իրականացվի»,- իր երեկոյան ելույթում ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ՌԴ Բելգորոդի մարզում կործանվել է ՌԴ զինված ուժերի Իլ-76 ռազմական ինքնաթիռ։ Ինքնաթիռում եղել է 74 մարդ, որոնցից 65-ը՝ ռուսական կողմի պնդմամբ ուկրաինացի ռազմագերիներ են եղել, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող։

Մոսկվան պահանջել է օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, Նյու Յորքում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսական դիվանագիտության գերատեսչության ղեկավարը պնդել է, որ օդանավը խոցվել է ուկրաինական զինուժի կողմից։