Կրեմլը չի հանդգնել քննադատել Թուրքիային ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման համար․ MT

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու՝ Թուրքիայի խորհրդարանի որոշումը բացատրվում է դաշնակիցների հանդեպ Անկարայի պարտավորություններով։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 24-ին կայացած ճեպազրույցում, փոխանցում է The Moscow Times-ը։

«Թուրքիան դեռևս Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։ Սա միանգամայն ակնհայտ փաստ է, [Անկարան] ունի իր պարտավորությունները, ունի իր բանակցային գործընթացներն այս դաշինքի շուրջ»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ դա «Թուրքիայի ինքնիշխան որոշումն է»։

Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան, հրաժարվել են ռազմական բլոկներին մասնակցությունից ձեռնպահ մնալու իրենց վաղեմի քաղաքականությունից և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով:

2022 թվականի հունիսին Թուրքիան և սկանդինավյան երկրները հուշագիր ստորագրեցին՝ լուծելու Անկարայի մտահոգությունները՝ ճանապարհ հարթելով հետագայում նրանց դաշինքին անդամակցելու համար։ Սակայն դրանից հետո Անկարան հայտարարեց, որ Շվեդիան նախ պետք է ավելի հստակ դիրքորոշում որդեգրի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների առումով, որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն։

2023 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Շվեդիան կատարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները, որոնք Թուրքիան առաջադրել էր, և կարող է միանալ դաշինքին։

Հունվարի 23-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին (287 կողմ, 55 դեմ)։ Սպասվում է, որ Էրդողանը վավերացման փաստաթուղթը կստորագրի մոտ օրերս։