Բուզանդ 1/3 հասցեում գտնվող շենքի տարածքները տարիներ շարունակ վարձակալության են տրվել ակնհայտ ցածր գներով. նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Բուզանդ 1/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքին պատկանող շենքի վերաբերյալ փաստաթղթերը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010-2023 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք նույն համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքից մի շարք տարածքներ՝ ակնհայտ ցածր գներով, վարձակալության են հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց։

2010-2020 թվականներին Երևան քաղաքի ավագանին, իր ծրագրում գույքի վարձակալության վարձավճարների չափերը սահմանելիս, նշել է, որ վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) ամսական վարձավճարի չափը որոշվում է Կառավարության՝ 2001 թվականի փետրվարի 22-ի՝ N 125 որոշմամբ։

Երևան քաղաքի ավագանին 2021 թվականից սկսած (վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչվելուց հետո), իր սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման ծրագրում սահմանել է, որ վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) ամսական վարձակալական վճարների նվազագույն մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 914-Ն որոշման։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քաղաքապետարանի պաշտոնատար անձինք յուրաքանչյուր տարի վերոնշյալ ծրագրի դրույթներին համապատասխան գործելու փոխարեն՝ համայնքին պատկանող անշարժ գույքը կամայականորեն և ակնհայտ ցածր գներով վարձակալության են տրամադրել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, միչդեռ պետք է սահմանված բանաձևերով հաշվարկվեր վարձավճարի նվազագույն գինը, նշված գնով տարածքի վերաբերյալ աճուրդ կամ մրցույթ հայտարարվեր, ձևավորվեր շուկայական արժեքը, օրենսդրության փոփոխմամբ պայմանավորված՝ տարածքներն անկախ գնահատողի կողմից ենթարկվեր շուկայական գնահատման:

Օրինակ՝ 140 քմ մակերեսով տարածքը 2011 թվականից առ այսօր վարձակալության է տրամադրված ընդամենը՝ 56 հազար դրամով (1քմ-ն՝ 400 դրամ), մինչդեռ ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկության՝ տվյալ պահին նույն տարածքում առկա հասարակական շինությունների վարձակալության 1 քմ մակերեսով տարածքի միջին շուկայական արժեքը կազմել է 5.187 դրամ (շուկայական գնով վարձակալության տրվելու դեպքում` 140 քմ մակերեսով տարածքի ամսական վարձավճարը կկազմեր 726 հազար 180 դրամ), 494.4 քմ մակերեսով տարածքը 2011 թվականին (2017 թվականին պայմանագիրը նույն պայմաններով երկարաձգվել է մինչև 24.08.2027 թվականը) վարձակալության է տրամադրվել կուսակցություններից մեկին՝ 123 հազար 600 դրամով (1 քմ-ն՝ 250 դրամ) (շուկայական գնով վարձակալության տրվելու դեպքում` 494.4 քմ մակերեսով տարածքի վարձավճարը կկազմեր ամսական 2 մլն 562 հազար 378 դրամ) և այլն:

Նախնական տվյալներով, համայնքին պատճառվել է ըստ շուկայական միջին գնի՝ շուրջ 877 մլն դրամի վնաս (պատճառված վնասի չափերը հաշվարկված են Դատախազության դիմումի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանից ստացված՝ 28 վարձակալներից ընտրանքային տարբերակով ուսումնասիրված 7 վարձակալների վարձավճարների չափերի հիման վրա)։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2024 թվականի հունվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելով՝ պետությանը (համայնքին) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը):

Հիշեցնենք՝ Factor TV-ն դեռևս 2019 թվականին էր անդրադարձել Բուզանդ 1/3 հասցեի տարածքները ցածր գնով վարձակալության տալու խնդրին։ Արձանագրել էինք, որ շուրջ 40 կազմակերպություն 10-15 տարով տարածքներ է վարձակալել՝ մեկ քմ-ի համար միջինը վճարելով 250-500 դրամ: Վարձակալների ցանկում էր նաև Հանրապետական կուսակցությունը, որը մեկ քմ-ի համար ընդամենը 250 դրամով մինչև 2027 թ․ վարձակալել է շուրջ 500 քմ տարածք: Այսինքն՝ հսկայական տարածքի համար կուսակցությունը մեկ ամսում վճարում է ընդամենը 123 հազար դրամ: ՀՀԿ-ն մինչև 2027 թվականը նույն շենքում ունի վարձակալած նաև 116 քմ մակերսով տարածք, որի յուրաքանչյուր մեկ քմ-ի համար վճարում է 500 դրամ: